Աճը սկսվում էհստակ ուղղությունից
Երբ մարքեթինգը կազմված է առանձին հրապարակումներից, գովազդներից և պատահական քայլերից, դժվար է հասկանալ՝ ինչն է իրականում աշխատում։ Մենք կառուցում ենք միասնական ռազմավարություն՝ շուկայից ու լսարանից մինչև առաջարկ, ալիքներ և չափելի գործողություններ։
Ռազմավարությունը որոշում է՝ ինչ չանել, ինչից սկսել և որտեղ ներդնել ռեսուրսը։
Նպատակը մեծ փաստաթուղթ պատրաստելը չէ։ Նպատակը բիզնեսի համար պարզ որոշումների համակարգ ստեղծելն է՝ ում ենք դիմում, ինչ ենք խոստանում, ինչու պետք է վստահեն և որ քայլերն են բերում արդյունք։
Ինչ է ներառում ռազմավարությունը
Յուրաքանչյուր բիզնեսի համար ծավալը տարբեր է, բայց որոշումների հիմքը կառուցում ենք նույն տրամաբանությամբ։
Շուկա և մրցակիցներ
Ուսումնասիրում ենք շուկայի պահանջարկը, մրցակիցների դիրքավորումը, առաջարկներն ու հաղորդակցության բացերը։
Թիրախային լսարան
Սահմանում ենք առաջնային լսարանները, նրանց խնդիրները, ընտրության չափանիշներն ու դիմելու խոչընդոտները։
Դիրքավորում և հաղորդագրություն
Ձևակերպում ենք հիմնական արժեքը, տարբերակիչ առավելությունները և բրենդի պարզ ու ճանաչելի խոսքը։
Առաջարկների կառուցվածք
Դասավորում ենք ծառայությունները՝ մուտքային առաջարկից մինչև հիմնական աշխատանք և շարունակական համագործակցություն։
Ալիքներ և բովանդակություն
Ընտրում ենք կայքի, որոնման, SMM-ի, գովազդի, գործընկերային և ուղիղ վաճառքի ճիշտ դերերը։
KPI և գործողությունների պլան
Սահմանում ենք 90-օրյա առաջնահերթությունները, չափման ցուցանիշներն ու հաջորդ որոշումների ռիթմը։
Սկսեք Strategy Sprint-ից
Կարճ մեկնարկային աշխատանքում պարզում ենք աճի հիմնական խոչընդոտը, առաջնային լսարանը, դիրքավորումն ու առաջիկա 90 օրվա ամենակարևոր քայլերը։
Աշխատանքի ընթացք
Ռազմավարությունը կառուցում ենք բիզնեսի իրական տվյալների, թիմի փորձի և հաճախորդների վարքի վրա։
Քննարկենք ձեր բիզնեսի աճի ուղղությունը
Նկարագրեք բիզնեսը, հիմնական առաջարկը և այն խնդիրը, որը հիմա խանգարում է աճին։ Կասենք՝ Strategy Sprint-ն արդյոք ճիշտ առաջին քայլն է։