ՍՄՄ ևբովանդակության կառավարում

Կառուցում ենք բովանդակության համակարգ, որը հստակ ներկայացնում է առաջարկը, կանոնավոր ստեղծում վստահություն և ուղղորդում հետաքրքրված մարդուն դեպի հաղորդագրություն, զանգ կամ այլ հաջորդ քայլ։

Բժշկական ծառայության սոցիալական էջի բովանդակային համակարգ
Բժշկական ծառայություն
Մասնագետի անձնական բրենդի սոցիալական էջի համակարգ
Անձնական բրենդ
Սոցիալական մեդիան՝ որպես համակարգ

Հրապարակումների քանակը արդյունք չէ, եթե հաճախորդը չի հասկանում՝ ինչ եք առաջարկում և ինչու վստահել։

Սկսում ենք բիզնեսի նպատակից, լսարանի իրական հարցերից և ընտրված հարթակների դերից։ Դրանից հետո ենք որոշում թեմաները, ձևաչափերը, վիզուալ լեզուն և հրապարակումների ռիթմը։

Հստակ դիրքավորում Մարդը արագ հասկանում է՝ ով եք դուք, ինչ եք առաջարկում և ում համար է դա արժեքավոր։
Պահվող բովանդակային ռիթմ Թեմաների քարտեզ, հրապարակումների օրացույց և երկարաժամկետ պահպանվող աշխատանքի համակարգ։
Ճանապարհ դեպի դիմում Բովանդակությունը ուղղորդում է դեպի հաղորդագրություն, զանգ, WhatsApp, ամրագրում կամ այլ համաձայնեցված քայլ։

Երեք ձևով կարող ենք սկսել

Չենք առաջարկում նույն ծավալը բոլորին։ Ընտրում ենք ռազմավարական մեկնարկ, ամսական կառավարում կամ առանձին արշավ՝ ըստ բիզնեսի խնդրի։

01

Բովանդակության ռազմավարություն

Թեմաների քարտեզ, լսարանի հարցեր, խոսքի տոն, բովանդակության հիմնական ուղղություններ, ձևաչափեր և առաջին աշխատանքային շրջանի պլան։

02

Ամսական ՍՄՄ կառավարում

Բովանդակության օրացույց, տեքստեր, համաձայնեցված վիզուալներ, պատմություններ, հրապարակումների համակարգում և ամսական արդյունքների դիտարկում։

03

Արշավների հաղորդակցություն

Նոր ծառայության, սեզոնային առաջարկի, միջոցառման կամ վստահության թեմայի համար՝ հիմնական ուղերձ, նյութերի շարք և հետագա կապի քայլեր։

Ինչ է ներառվում և ինչն է համաձայնեցվում առանձին

Յուրաքանչյուր առաջարկում նախապես ամրագրում ենք աշխատանքի ծավալը, հրապարակումների քանակը, հաստատման ընթացքը և պատասխանատվության սահմանները։

01

Ինչ ենք անում մենք

  • Ռազմավարություն, թեմաների քարտեզ և հրապարակումների օրացույց
  • Տեքստեր, ստեղծագործական ուղղություն և համաձայնեցված վիզուալներ
  • Հրապարակումների համակարգում և արդյունքների դիտարկում
02

Ինչ ենք համաձայնեցնում ձեզ հետ

  • Փաստերը, անհրաժեշտ նյութերը, հաստատման ընթացքը և էջերի հասանելիությունները
  • Առանձին հաշվարկվող նկարահանումը, մոնտաժը, գովազդը կամ էջի ամենօրյա վարումը
  • Հարցումների փոխանցման քայլը և առաջընթացի չափման ցուցանիշները

Ընթացիկ աշխատանքի ուղղություններ

Արդյունքներ չենք հորինում մինչև չափման ամբողջական շրջանը։ Ներկայացնում ենք իրական նախագծերի խնդիրն ու կատարվող աշխատանքը։

Ատամնաբուժական և բժշկական բովանդակության իրական վիզուալ օրինակ
01 · Բժշկական ուղղություն

Ատամնաբուժական կլինիկա

Ծառայությունների պարզ բացատրություն, բժիշկների փորձի ներկայացում, վստահության բովանդակություն և պացիենտի դիմելու հստակ ճանապարհ։

Պատմություն Թափանցիկություն Հաշվետվություն
02 · Հանրային վստահություն

Բարեգործական հիմնադրամ

Իրական պատմությունների, թափանցիկության, արդյունքների և նվիրատուների հետ հետևողական հաղորդակցության համակարգ։

Մասնագետի անձնական բրենդի իրական վիզուալ օրինակ
03 · Մասնագետի ներկայություն

Անձնական բրենդ

Դիրքավորում, խոսքի տոն, փորձագիտական թեմաներ և հրապարակումների ռիթմ, որը վստահություն է ստեղծում անձի շուրջ։

Ինչ ենք չափում

Դիտումները վերջնական արդյունք չենք համարում։

Հետևում ենք այն ազդանշաններին, որոնք ցույց են տալիս բովանդակության օգտակարությունը, գործողության պատրաստակամությունը և կապը բիզնես նպատակի հետ։

Բովանդակության արձագանք Պահպանումներ, տարածումներ, պատասխաններ և այն թեմաները, որոնց մարդիկ վերադառնում են։
Գործողության ազդանշաններ Էջի այցելություններ, հղումների անցումներ, զանգեր, հաղորդագրություններ և ամրագրման քայլեր։
Բիզնես արդյունք Որակյալ դիմումներ, սկսված խոսակցություններ և վաճառքի կամ սպասարկման հաջորդ փուլին փոխանցումներ։
Առաջարկվող առաջին քայլ

Սկսեք բովանդակության ախտորոշումից

Եթե էջը կա, բայց չկա հստակ համակարգ, նախ պարզում ենք՝ ինչ եք առաջարկում, ում հետ եք խոսում, ինչն է խանգարում վստահությանը և որ աշխատանքից սկսել։

Քննարկել մեկնարկային փուլը

Աշխատանքի ընթացք

Բովանդակությունը կառուցում ենք համաձայնեցված նպատակով և հաստատման պարզ ընթացքով։ Յուրաքանչյուր ամիս դիտարկում ենք ոչ միայն հրապարակումները, այլ նաև արձագանքներն ու բիզնեսի հաջորդ որոշումները։

01Բիզնեսի, առաջարկի և լսարանի պարզում
02Թեմաների, ձևաչափերի և վիզուալ ուղղության ընտրություն
03Պատրաստում, հաստատում և հրապարակումների համակարգում
04Արդյունքների դիտարկում և հաջորդ որոշումներ

Հաճախ տրվող հարցեր

Կարճ պատասխաններ՝ մինչև աշխատանքի ծավալը համաձայնեցնելը։

ՍՄՄ-ը երաշխավորո՞ւմ է վաճառք կամ դիմումների որոշակի քանակ

Ոչ։ Արդյունքի վրա ազդում են նաև առաջարկը, գինը, սպասարկումը, վաճառքի ընթացքը և գովազդը։ Մեր աշխատանքը բովանդակությունը դարձնում է հստակ, վստահելի և գործողության տանող։

Նկարահանումն ու տեսանյութերի մոնտաժը ներառվա՞ծ են

Դրանք համաձայնեցվում և հաշվարկվում են առանձին՝ ըստ անհրաժեշտ նյութերի, նկարահանման օրերի և արտադրական ծավալի։

Ո՞վ է պատասխանում հաղորդագրություններին և մեկնաբանություններին

Կարող ենք մշակել պատասխանների լեզուն ու փոխանցման ընթացքը։ Ամենօրյա վարումը ներառվում է միայն այն դեպքում, երբ դա առանձին ամրագրված է առաջարկում։

Վճարովի գովազդի բյուջեն ներառվա՞ծ է

Ոչ։ Գովազդային բյուջեն և գովազդի կառավարումը ներկայացվում են առանձին, որպեսզի բովանդակության և մեդիա ծախսերը հստակ տարանջատվեն։

Քննարկենք ձեր էջի խնդիրը

Նշեք ոլորտը, սոցիալական էջի հղումը և ցանկալի արդյունքը՝ ավելի հստակ դիրքավորում, կանոնավոր բովանդակություն, դիմումների ճանապարհ, առանձին արշավ կամ ամսական կառավարում։